Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Այժմ կառուցողական նախաձեռնությամբ հանդես գալու Թուրքիայի հերթն է. Դավիթ Տոնոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Այժմ կառուցողական նախաձեռնությամբ հանդես գալու Թուրքիայի հերթն է. Դավիթ 
Տոնոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմական դաշինքն անհանգստության աղբյուր է Հայաստանի համար, քանի որ այդ դաշինքի քաղաքականությունն ուղղված է ընդդեմ Հայաստանի ազգային անվտանգության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին EADaily-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան սպառնալիք է համարվում Հայաստանի անվտանգության համար:

«Անկասկած, վերոնշյալ երկու երկրների համագործակցությունը սպառնալիք է մեզ համար, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը բացեիբաց սպառնում է Հայաստանին պատերազմով, իսկ Թուրքիան ցանկացած միջոցով աջակցում է Բաքվի ռազմական մտադրությունների կյանքի կոչմանը»,- նշել է Տոնոյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան առհասարակ ռազմական համագործակցության առումով Ադրբեջանի գլխավոր գործընկերն է:

Նա հիշեցրել է, որ 2008 թվականին Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձ ձեռնարկեց, սակայն պաշտոնական Անկարայի կողմից պատասխան քայլեր այդպես էլ չեղան: «Ի վերջո գործընթացը կանգ առավ Թուրքիայի ղեկավարության կողմից առաջ քաշված նախապայմանների հետևանքով: Թուրքիան շարունակում է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ: Մենք էլ պնդում ենք, որ լավագույն լուծումը կլինի Հայաստանի ու Թուրքիայի միջև առանց նախապայմանների երկխոսության հաստատումը, ինչը թույլ կտա մեր երկրներին քայլ առ քայլ գնալ լիարժեք երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Սակայն, հաշվի առնելով նախորդ գործընթացի ձախողումը, այժմ Թուրքիայի հերթն է հանդես գալու կառուցողական նախաձեռնությամբ»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]