Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրիտանիայի ԱԳ նախարարը չի բացառում, որ համաձայնեցված Brexit տեղի չի ունենա

Բրիտանիայի ԱԳ նախարարը չի բացառում, որ համաձայնեցված Brexit տեղի չի ունենա
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն բանի ռիսկը, որ Եվրամիության եւ Լոնդոնի միջեւ համաձայնեցված Brexit տեղի չի ունենա, պահպանվում Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այս մասին Բեռլինում հայտարարել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ Համագործակցության գործերի նախարար Ջերեմի Հանթն՝ ամփոփելով իր գերմանացի պաշտոնակից Հայկո Մաասի հետ կայացած բանակցությունների արդյունքները: «Կա այն բանի որոշակի ռիսկը, որ կարգավորված Brexit չի լինի»,- ասել Է նա: Միեւնույն ժամանակ Հանթն ընդգծել Է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կառուցողական հարաբերություններ են ցանկանում Եվրամիության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]