Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ 
զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են լայնածավալ տակտիկական զորավարժություններ՝ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները, տակտիկական վարժանքների շրջանակներում, ոտքի են ելել «տագնապ» հրահանգով: Զորավարժանքներին, որոնք կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը, ներգրավված է ավելի 3 հազար զինծառայող և շուրջ 500 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության, ռազմական ու անօդաչու ավիացիայի ոլորտներից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումները զորավարժությունները սկսել են «Կախմուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ