Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոմալիում «Աշ Շաբաբի» զինյալները հարձակվել են ռազմակայանի վրա. Reuters

Սոմալիում «Աշ Շաբաբի» զինյալները հարձակվել են ռազմակայանի վրա. Reuters

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման («Մոջահեդների երիտասարդական շարժում) զինյալները Սոմալիի հարավում զինված հարձակում են գործել ռազմակայանի վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի Է ունեցել Քիսմայո հարավային քաղաքի մերձակայքում:

«Առայժմ մենք ոչ մի կարգի մանրամասնություններ չունենք»,- հայտարարել Է Սոմալիի բանակի ներկայացուցիչ Մաջո Մոհամուդ Ադենը: Նա նշել Է, որ արդեն «օգնական ուժ Է ուղարկվել» ռազմակայան: Reuters-ը նաեւ բերել Է խմբավորման ներկայացուցչի խոսքը, որը պնդել Է, որ զինյալների եւ զինվորականների միջեւ ընդհարումների ընթացքում զոհվել Է 27 սոմալիացի զինվոր: Հունիսի 9-ին հաղորդվել Էր, որ «Աշ Շաբաբի» զինյալները գրոհել են Քիսմայո քաղաքի մերձակայքի ռազմակայանի վրա, ինչի հետեւանով զոհել Էին մեկ ամերիկացի զինվոր, երկու քենիացի զինվոր, ինչպես նաեւ ինը սոմալիացի զինծառայող:

Բացի դրանից վիրավորվել Էր ԱՄՆ-ի զիվնած ուժերի չորս զինվոր: «Աշ Շաբաբն» արմատական իսլամիստական խմբավորում Է, որը կազմվել Է 2004 թվականին Սոմալիի տարածքում: Դրա զինյալները զինված պայքար են մղում կենտրոնական կառավարության տապալման համար, որը կազմվել Է ԱՄՆ-ի եւ Եթովպիայի աջակցությամբ, ինչպես նաեւ երկրից Աֆրիկյան միության խաղաղապահ զորակազմի դուրսբերման համար, որն օժանդակություն Է ցույց տալիս կառավարությանը: 2008 թվականից դրա զինյալները կանոնավորապես ահաբեկչական գրոհներ են ձեռնարկում՝ օգտագործելով մահապարտների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]