Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաբուլի օդանավակայանի մոտ պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 23-ի. AFP

Քաբուլի օդանավակայանի մոտ պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 23-ի. AFP

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվածների թիվը հասել Է 23-իշ, տուժածների թիվը՝ մինչեւ 107-ի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին հաղորդել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

Պայթյունը հուլիսի 22-ին իրականացրել Է մահապարտ-ահաբեկիչն այն բանից հետո, երբ օդանավակայանից դուրս Է եկել Աֆղանստանի առաջին փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուստումը, որը հայրենիք Էր վերադարձել մեկ տարվա արտաքսումից հետո: Ավելի վաղ հաղորդվել Էր 16 զոհերի եւ 60 տուժածների մասին: Գործակալության տվյալներով՝ վիրավորների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են:

Հուժկու պայթյունը որոտացել Է օդանավակայանի ծայրամասում Դուստումի կողմնակիցների բազմության մեջ, երբ փոխնախագահը զրահապատ ավտոմոբիլով՝ անձնական թիկնազորով շրջապատված դուրս Է եկել օդանավակայանից: Քաղաքական գործիչն ինքը չի տուժել: Պատահարի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]