1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վայր, որտեղ գրավիտացիան չի գործում. Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին հերթական տեսանյութը

Վայր, որտեղ գրավիտացիան չի գործում. Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին 
հերթական տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ բլոգեր, միլիոնավոր հետևորդներ ունեցող  Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին պատմող հերթական տեսանյութը: «Այն վայրը, որտեղ գրավիտացիան չի գործում» վերնագրով տեսանյութում  Նաս  Դեյլին  ներկայացրել է Արագած լեռան մի հատվածը:

«Սա երբևէ իմ ունեցած ամենախենթ փորձն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բլոգերը տեսանյութը հրապարակել է այս գրառմամբ:

Հանրահայտ բլոգերը Հայաստանում է հուլիսի 14-ից: Նա ամեն օր հրապարակում է Հայաստանի մասին պատմող 1 րոպեանոց տեսանյութ: Ավելի վաղ հրապարակած տեսանյութերում Nas Daily-ն աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների, շախմատի ու հայ անվաչմշկորդ Լևոնի մասին: Բլոգերն ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր: Բլոգերի այցը Հայաստան իրականացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]