Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տորոնտոյում ինը մարդ Է տուժել հրաձգության հետեւանքով. Global News

Տորոնտոյում ինը մարդ Է տուժել հրաձգության հետեւանքով. Global News

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինը մարդ Է վիրավորվել Կանադայի Տորոնտո քաղաքի բնակելի շրջաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Կարգի պահապաները գնդակահարել են հրաձգություն սկսած մարդուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին այս մասին հաղորդել Է Global News հեռուստաալիքը:

Վերջին տվյալներով՝ հրաձգության հետեւանքով վիրավորվել Է ինը մարդ, այդ թվում մի իննամյա երեխա: Նրանց վիճակի մասին տեղեկատվություն չի ստացվել: Իրավապահ մարմիններում հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ կրակողն սպանված Է: Միջադեպը տեղի Է ունեցել մեգապոլիսի արեւելյան մասում: Ականատեսները հայտնել են, որ լսել են 10-ից մինչեւ 15 կրակոց: Պատահարի այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]