1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ձորաղբյուրի ամառանոցների մոտակայքում ավտովթարից տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Ձորաղբյուրի ամառանոցների մոտակայքում ավտովթարից տուժածները տեղափոխվել 
են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 22-ին, ժամը 19:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժետ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Jeep Wrangler» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1985 թ.) և «Hyundai Elantra» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ա., ծնված 1977 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Դ. (ծնված 1976 թ.), Կ. (ծնված 2005 թ.), Ե. (ծնված 2008 թ.), Ա. (ծնված 2001 թ.) և Ռ. (ծնված 2016 թ.) Ա.-երը  քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]