Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Մայրաքաղաքի վերելակներում քաղաքացիներ են արգելափակվել


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հուլիսի 23-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 33 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Հուլիսի 23-ին ժամը 00:27-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 36ա շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն Ա. Ս.-ին դուրս են բերել վերելակից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ