1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ

Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում հուլիսի 21-ին տեղի են ունեցել հայ մեծ քնարերգու Վահան Տերյանի հիշատակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցել է  նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, տոնական օրվա մեկնարկը տրվել է գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում (1859թ․ կառուցել է  Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորը) օրվա առթիվ կազմակերպված Սուրբ պատարագով, որից հետո միջոցառման մասնակիցներն այցելել են Վահան Տերյանի տուն-թանգարան։

Այնուհետև, տեղի է ունեցել տոնական մեծ միջոցառում, որտեղ հնչել են Տերյանի ստեղծագործություններն ու հայկական և վրացական երգերի ու պարերի կատարումներ։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր ելույթում նշել է, որ Տերյանը, լինելով հայ գրականության ամենաերևելի դեմքերից մեկը, թողել է անգնահատելի գրական ժառանգություն, որը մշտապես շարունակելու է կրթել հայ ժողովրդի նորանոր սերունդներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]