Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանը չի բացառում փոփոխությունները 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական միջպետական պայմանագրում

Դավիթ Տոնոյանը չի բացառում փոփոխությունները 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ 
հայ-ռուսական միջպետական պայմանագրում

ԳՅՈՒՄՐԻ, 22   ՀՈՒԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  չի բացառում  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրում փոփոխությունները

Հուլիսի 22-ին Փանիկում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ Դավիթ  Տոնոյանը նշեց:

«Դրանք քարի վրա  գրված փաստաթղթեր  չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք  պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է։ Փանիկի միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների, բայց ես հիմա ձեզ չեմ կարող հաստատ ասել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Հուլիսի 17-ի առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով: Այս մասին տեղեկացրել էր Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝ փաստելով, որ երեխաները վախեցել են:

Համայնքապետն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:

ՌԴ 102-րդ ռազմակայանը զորավարժությունների վերաբերյալ համայնքի բնակչությունը չի իրազեկել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]