Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում

Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հուլիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 24-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հուլիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին կնվազի 2-3, 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում հուլիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հուլիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]