1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման 
մարդասիրական ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ի թիվս տարածաշրջանային եւ միջազգային արդիական հարցերի, քննարկել են Սիրիային մարդասիրական օժանդակություն տրամադրելու խնդիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝  հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել սիրիական հիմնախնդրի կարգավորման հումանիտար ուղղություններին, այդ թվում՝ Արեւելյան Գուտի բնակչությանը ռուս-ֆրանսիական համատեղ օժանդակություն տրամադրելու նախաձեռնության իրականացմանը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը`  An-124 «Ruslan»- ը, շաբաթ օրը ֆրանսիական « Châteauroux» օդանավակայանից  44 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել Սիրիայում գտնվող Խմեյմիմի օդանավակայան:

Բեռը Սիրիա է  ուղարկվել Սիրիայի բնակչությանը համատեղ մարդասիրական օգնություն տրամադրելու նախագծի շրջանակում, որը մայիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում ընդունվել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]