Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մակրոնի խորհրդականի կալանքի ժամկետը երկարացվել է

Մակրոնի խորհրդականի կալանքի ժամկետը երկարացվել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելիսեյան պալատի աշխատակից Ալեքսանդր Բենալյայի կալանքի ժամկետը երկարացվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին փոխանցում է AFP-ն: Բենալյան կասկածվում է մայիսմեկյան ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ:

Փարիզի դատախազությունը քննություն էր սկսել՝ նախագահական աշխատակազմի աշխատակցի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ բռնի գործողությունների կատարման կասկածանքով: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Բենալիան պատասխանատու էր տարբեր միջոցառումների անցկացման ժամանակ Էմանուել Մակրոնի անվտանգության ապահովման համար:

Մայիս ամսին Բենալյան` ստանալով ոստիկանական շարքերում գտնվելու թույլտվություն, ավանդական մայիսմեկյան տոնակատարության ընթացքում ծեծել էր մի տղամարդու, և բռնություն էր գործադրել երկու կանանց նկատմամբ:

Հուլիսի 21-ին 26-ամյա Բենալյան բերման էր ենթարկվել: 24 ժամ հետո Փարիզի դատախազությունը որոշել էր երկարացնել կալանքը ևս մեկ օրով:

Փարիզի դատախազությունից բացի այս գործի շուրջ քննություն է իրականացնում նաև Ֆրանսիայի ոստիկանության գլխավոր քննչական ծառայությունը:

Ֆրանսիայի խորհրդարանն իր հերթին խորհրդարանական կոմիտե է ստեղծել, որը կսկսի աշխատել հաջորդ շաբաթվա սկզբից: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոն երկուշաբթի առավոտյան պատգամավորներին կներկայացնի գործի շուրջ ստեղծված իրավիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]