Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը

Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի 
հնարավոր այցի մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական լրատվամիջոցները հուլիսի 21-ին տեղեկություն են հրապարակել այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսին պատրաստվում է այցելել Հայաստան: «Արմենպրես»-ը փորձեց ճշտել տեղեկությունը կանցլերի գրասենյակից:

Գերմանիայի կառավարության խոսնակը, սակայն, որևէ մեկնաբանություն չտվեց հնարավոր այցի վերաբերյալ: «Կանցլեր Մերկելի հանդիպումների ու այցերի մասին մենք սկզբունքայնորեն հաղորդում ենք նախորդող ուրբաթ օրը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գերմանիայի կառավարության խոսնակը: Նշենք, սակայն, որ այս պահին կանցլերի պաշտոնական կայքում Հայաստան այցելության մասին որևէ տեղեկություն հրապարակված չէ:

Համաձայն մի շարք լրատվամիջոցների հրապարակումների՝ Անգելա Մերկելը Հայաստանում կլինի օգոստոսի 24-ին՝ Հարավային Կովկաս այցի շրջանակում: Ըստ տարածվող լուրերի՝ կանցլերը օգոստոսի 23-ին կայցելի Վրաստան, իսկ օգոստոսի 25-ին՝ Ադրբեջան:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ