1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ մեկ-երկու կրակոց է հնչել, սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ  մեկ-երկու կրակոց է հնչել, 
սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանի թե Տավուշի, թե Նախիջևանի հատվածում իրավիճակը հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ կարճատև կրակոցներ, ըստ Հովհաննիսյանի, եղել են հուլիսի 19-ին, տուժողներ չեն եղել: Հարցին ի պատասխան՝ արդյոք սահմանային լարվածություն կա՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ոչ, պատահական մեկ-երկու կրակոցներ են հնչել: Իրավիճակը նորմալ է, հանգիստ»,-ավելացրեց ՊՆ մամուլի խոսնակը:

Ադրբեջանական կողմը հուլիսի 13-ի գիշերը հրաձգային զինատեսակների կրակ էր արձակել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, ծանր հետևանքներ չէին արձանագրվել:

Հուլիսի 1-ին ադրբեջանական ԶՈՒ-երը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ էին բացել և թույլ չէին տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]