Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ունենք բացառիկ հնարավորություն բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին

Ունենք բացառիկ հնարավորություն բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. 
Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը՝ Երևանից մինչև Վաշինգտոն, Փարիզից մինչև Տոկիո: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատանը հավաքված հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Երևանում, կառավարությունում, որևէ մասնավոր տանը, Վաշինգտոնում, Փարիզում, Տոկիոյում և որտեղ որևէ հայ կա, բոլորս պետք է քաջ գիտակցենք ու հսկայական պատասխանատվություն ունենանք  այն հնարավորության համար, որ ստեղծվել է Հայաստանում: Վստահ եմ՝ գերագնահատած չեմ լինի, եթե ասեմ, որ բացառիկ հնարավորություն ունենք հայ ազգի հեղինակությունը բարձրացնելու, ապահովելու զարգացում Հայաստանում ու սփյուռքում»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ամերիկայի ձայնը», նշել է Արարատ Միրզոյանը:

Փոխվարչապետ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունը  ժողովրդավարական արժեքներ որդեգրած պետություններից ակնկալում է կանգնել Հայաստանում ձևավորված նոր կառավարության կողքին: «Այն, ինչ կկատարվի Հայաստանի հետ՝ լինի հաջողություն, թե ձախողում, դա չի լինի միայն մեր քաղաքական թիմի հաջողությունը կամ ձախողումը: Դա նույնիսկ չի լինի միայն Հայաստանի հաջողությունը կամ ձախողումը: Դա լինելու է ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների փորձաքննությունը, հաջողությունը կամ ձախողումն աշխարհում: Բոլոր այն վարչակազմերը, որոնք հավատալով,  թե ոչ, հռչակում են իրենց ժողովրդավարության պաշտպան, այսօր չունեն այլընտրանք, քան կանգնել Երևանի նոր կառավարության կողքին ու պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում»,-ասել է պաշտոնյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]