Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել

Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավրայի սահմանային անցակետում հուլիսի 20-ին՝ ժամը 11.35-ին, հայտնաբերվել և ոստիկանություն է բերման ենթարկվել, 2016թ. հուլիսի 5-ից Մոլդովայի Հանրապետության Կախուլ քաղաքի ՆԳԲ-ի կողմից Մոլդովայի քրեական օրենսգրքի 264 հոդ.1-ին մասի մեղադրանքով (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի՝ Սերգեյ Շ.-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ