1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպեց աշխատակիցների հետ:

«Շատ կարևոր է, որպեսզի մենք աշխատենք թիմային ոգով: Մենք աշխատելու ենք մեր շահառուների, տնտեսական զարգացման և ներդրումների, այլ նախարարությունների, ինչպես նաև կառավարության, միջազգային և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հանդիպման ընթացքում շեշտեց Գրիգորյանը: Նա կարևոր համարեց նոր գաղափարների իրականացումը, որոնք առաջին հերթին հաջողություն կբերեն շահառու գործարարներին:  

ՓՄՁ ԶԱԿ-ի անձնակազմի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը, ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը: Ավագյանն ասաց, որ նախարարությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նպատակների  և ծրագրերի իրականացման հարցում առաջվա պես կշարունակի աջակցել հնարավոր բոլոր միջոցներով: «ՓՄՁ-ները պետք է զգան, որ պետությունն իրենց կողքին է և լսում է իրենց բարձրաձայնած խնդիրների մասին»,- նշեց Ավագյանը:

Արշակ Գրիգորյանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է հուլիսի 18-ին՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում: Նիստը վարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրված Արծվիկ Մինասյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից:

Նիստի ժամանակ խորհրդի անդամները հաջողություն են մաղթել Գրիգորյանին և շնորհակալություն են հայտնել նախկին գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանին՝ կատարած աշխատանքի և գործադրած ջանքերի համար: Հոգաբարձուները քննարկել են նաև հիմնադրամի կանոնադրության փոփոխությանը և խորհրդի կազմի փոփոխությանն առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]