Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ. հրդեհաշիջման աշխատանքները Մուշավանում շարունակվում են


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 20-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկցնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար: Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ