Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած հայ երիտասարդներին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում 
Հայաստան ժամանած հայ երիտասարդներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Ողջունելով նրանց այցը հայրենիք՝ պաշտպանության նախարարը նշել է, որ չափազանց կարևորում է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների շփումը պաշտպանական ոլորտի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը երիտասարդներին ներկայացրել է հայկական բանակի կենսագործունեության և զարգացման առաջնահերթությունները, ընդգծելով, որ զինված ուժերի ուշադրության կենտրոնում ժամանակակից սպառազինության ձեռքբերումն է, մասնավորապես այնպիսի զինատեսակների, որոնք հայկական կողմին որակական առավելություններ կտան հակառակորդի նկատմամբ։ Նախարար Տոնոյանը նշել է, որ գործողությունների մի ամբողջ փաթեթ է իրականացվում զինծառայողների կրթության շարունակականությունն ապահովելու, առողջապահական կարիքները բավարարելու և սոցիալական ծրագրերը կյանքի կոչելու համար։ Որպես այս ուղղությամբ իրականացվող կարևոր նախաձենռությունների օրինակնախարարը նշել է զինծառայողներին բնակարանով ապահովելու ծրագիրը։

Պաշտպանության նախարարը երիտասարդներին տեղեկացրել է, որ զինված ուժերը շարունակում է ակտիվ գործակցել միջազգային կառույցների, դաշնակից և գործընկեր պետությունների հետ։

Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների՝ զինված ուժերի բարեփոխումներին և այդ շրջանակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին։

Հանդիպման ավարտին պաշտապանության նախարարը «Դեպի Հայք» հիմնադրամի նախագահ Սևան Կաբակյանին պարգևատրել է գերատեսչական մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]