Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատունը համալրվել է բարձր դասի հիվանդասենյակներով


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատունը համալրվել է  եւս մեկ բաժանմունքով` բարձր դասի հիվանդասենյակներով։ Այստեղ կհոսպիտալացվեն ինչպես պաթոլոգիաներով հղիները, այնպես էլ ծննդկաններն ու գինեկոլոգիալան խնդիրներ ունեցողները:   Հիվանդասենյակներն ապահովված են բոլոր պայմաններով, իսկ հոսպիտալացվածներին տրամադրվելու է երեքանգամյա սնունդ: Այս բաժանմունքը ժամանակի հրամայականն էր, քանի որ հենց Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատանն են գրանցվում Հայաստանում ամենաշատ   ծնունդները: 

«Մենք այս բաժանմունքը ստեղծել ենք՝ ելնելով մեր պացիենտների պահանջներից եւ ուսումնասիրելով համաշխարհային փորձը ու հուսով ենք, որ այն դուր կգա մեր բնակչությանը»,- «Արմենպրես»-ին ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի զարգացման գծով փոխտնօրեն Ալլա Քուշկյանը:   

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

 Բաժանմունքի բացումն առավելապես կապված է այս ծննդատանը ծնունդների քանակի ավելացման հետ: 2017 թվականին այստեղ գրանցվել է 4700 ծնունդ՝ թվաքանակով գերազանցելով հանրապետության բոլոր ծննդատներին: 

«Նոր հիվանդասենյակների կարիքը շատ էր զգացվում  եւ մենք երբեմն տուժում էինք` այլեւս տեղ չունենալու առումով։  Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս` հանրապետությունում նման դասի բաժանմունք ունենալու առիթով, մեր ազգաբնակչությանը, որ կարող են բուժօգնություն ստանալ ամենահարմարավետ պայմաններում, մեր բժիշկներին եւ Էրեբունի բժշկական կենտրոնի ղեկավարությանը»,-ասաց Էրեբունի ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն  Անդրանիկ Պողոսյանը: 

Ծնունդների թվի ավելացում նկատվում է նաեւ այս տարի: Ու դա է պատճառը, որ, թեեւ, արդեն իսկ ունենալով նման բաժանմունք, ծննդատանը բացվում է եւս մեկը՝ ավելի ժամանակակից ու հարմարավետ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ