Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ստեղծվել է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգող աշխատանքային խումբ

Ստեղծվել է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու 
գործընթացը կանոնակարգող աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձնման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ աշխատանքային խումբը կանոնակարգելու է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Աշխատանքային խմբի առաջարկները համաձայնեցվելու են պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի հետ, որից հետո մշակվելու է համապատասխան կարգ և մինչև ս.թ սեպտեմբերի 30-ը ներկայացվելու է ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]