Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սանիթեքը» կրկին պարզաբանել է մայրաքաղաքում աղբահանության վիճակը

«Սանիթեքը» կրկին պարզաբանել է մայրաքաղաքում աղբահանության վիճակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հայցել է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ընկերությունը տարածել է հաղորդագրություն.

«Ընկերության տնօրինությունն անում է ամեն հնարավորը իրավիճակը կարգավորելու համար:

«Սանիթեքը», Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետեւանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:

Ընկերությունն անդրադարձել է նաև վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեքը» սաբոտաժ է անում եւ չի իրականացնում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով:

«Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի»,- ասված է հաղորդագրությունում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]