1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հուլիսի 30-ը սահմանվել է որպես Ընկերության միջազգային օր

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հուլիսի 30-ը սահմանվել է որպես Ընկերության 
միջազգային օր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանում տոների ցանկում Ընկերության օրը ներառելու գաղափարը:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հուլիսի 30-ը սահմանվել է որպես Ընկերության միջազգային օր: Այս որոշմամբ կարևորվում է երիտասարդների և ապագա առաջնորդների մասնակցությունը համայնքային միջոցառումներին, որոնց նպատակն է խթանել տարբեր մշակույթների ներգրավումը և դրանց հանդեպ հարգանք սերմանելը` նպաստելով ազգերի միջև փոխըմբռնման և բազմազանության հանդեպ հարգանքի ձևավորման:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Ընկերության օրվա առաջին տոնակատարությունը նախատեսվում է իրականացնել հուլիսի 30-ին: Քննարկման ընթացքում ներկայացվեցին տարբեր գաղափարներ համատեղ բրենդիգ ստեղծելու, տոնի առթիվ հատուկ զեղչեր, առաջարկներ տրամադրելու, միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ: Այս ծրագրերը դեռ քննարկման փուլում են:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի կարծիքով, առաջարկված բոլոր գաղափարները պետք է քննարկվեն, մշակվեն և համակարգվեն:

«Աշխարհում նման լավ տոն կա` Ընկերության օրը: Առաջարկություն կա Հայաստանում ևս իրականացնել և նշել այդ տոնը, որի միջոցով լավ հնարավորություններ կընձեռվեն թե՛ բիզնեսին և թե՛ մարդկային հարաբերություններին»,- ասաց Ալեքսանյանը:

Տնտեսավարողները նշեցին, որ նախատեսվում է հաջորդ տարի կազմակերպել նաև «Ընկերների ամիս», որը կեզրափակվի հուլիսի 30-ին:

Հետագայում հնարավոր է առաջարկ ներկայացվի Կառավարությանը Ընկերության օրը որպես պետական ընդունելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]