Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աղետի գոտու անօթևանների հարցը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է

Աղետի գոտու անօթևանների հարցը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աղետի գոտու անօթևանների հարցը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ պետք է հստակեցնել, թե ինչպես պետք է առաջ շարժվել այդ ուղղությամբ: 

«Ամենակարևոր խնդիրն աղետի գոտում իրավիճակն արձանագրելն է: Երբ խոսվում է Գյումրիում նոր բնակարանաշինություն իրականացնելու մասին, որոշ մասնագետներ ասում են, որ լուրջ խնդիր կա: Շուկայում կան վաճառքի հանված տներ, որոնք բնակեցված չեն, և եթե Գյումրիում նոր բնակարանաշինություն տեղի ունենա, ապա կարող է անշարժ գույքի շուկան փլուզվել, բնակարանների գներն էլ զրոյանան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ պետք է հստակեցնել քաղաքականությունը և որոշել, թե ինչ ճանապարհով է անհրաժեշտ առաջ գնալ, հասկանալ՝ ովքեր են տնակներում ապրողները, ինչ պատճառներով են հայտնվել:

«Ինձ ասել են, թե տնակների առք ու վաճառքի երևույթ կա Գյումրիում: Ինչ-որ մեկը բնակարան է ստացել, իր տնակը վաճառել է հարակից գյուղերից մեկի բնակչին, ով գալիս է այդտեղ ապրում է: Պետք է հասկանալ իսկապե՞ս կան այդպիսի երևույթներ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գյումրիում մնացած ենթակառուցվածքների մասով ծրագրեր են իրականցվում, կան նաև ներդրումային ծրագրեր: Նա հույս հայտնեց, որ աշխատատեղերի, աղքատության խնդիրներն իրականացվող փոփոխություններին համընթաց լուծումներ կստանան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]