Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան

Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը 
տարածաշրջանում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը միշտ առկա է եղել, հետևաբար՝ պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանը, որպես գերտերություն, ունի հնարավորություն՝ թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է լարվածության աստիճանին, ապա վարչապետը նշեց, որ ամեն օր այն կարող է ավելանալ, պակասել, սակայն, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]