1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան

Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվում են Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ ասեմ, որ ես անձամբ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել անել: Ինչ վերաբերում է մեր թեկնածուին, ապա ասեմ, որ քննարկումներ են ընթանում, շրջանառվում են մի քանի թեկնածուների անունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքը մասնակցում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստերին, մասնակցում է «Ելք» դաշինքի շրջանակներում քննարկումներին:

Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր ներկայացրել: Տարոն Մարգարյանի ուղերձում գրված էր.֊ «Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]