Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի համաչափ զարգացումը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն. Սուրեն Պապիկյան

Հայաստանի համաչափ զարգացումը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն. 
Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է համայնքների հողի և գույքի օտարման միասնական առցանց տեղեկատվական հարթակի ու համայնքների անձնագրերի կազմման գործընթաց և այս համատեքստում չափազանց կարևոր Է համարում հասարակական խորհրդի ակտիվ մասնագիտական մասնակցությունն ու օժանդակությունը;

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հուլիսի 20-ին  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում  նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստին նշել է խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Նախարարը շնորհավորել է ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին և նշել, որ խիստ կարևորում է հասարակական խորհրդի հետ հորիզոնական համագործակցության մշակույթը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա հանդիպումը կդառնա հետագա արդյունավետ և գործնական համագործակցության հիմնասյունը։

     Հասարակական խորհրդի անդամները նախ շնորհակալություն են հայտնել խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորության համար, ապա նկատել, որ արդյունավետ համագործակցության համար նախարարության կողմից ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները։ Հանդիպման ընթացքում խորհրդի անդամները նախարարին տեղեկացրել են իրենց ներկայացրած հասարակական կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակների ու գործառույթների մասին և առաջարկություններ ներկայացրել ոլորտին առնչվող իրավական ակտերի մշակման գործընթացում խորհրդի մասնակցության խորացման, համայնքներում ընտրությունների համամասնական ընտրակարգով անցկացման, համայնքներում մասնակցային ժողովրդավարության խրախուսման, ՏԻՄ-երում կանանց մասնակցության բարձրացման, համայնքներում էկոհամակարգի և կայուն կառավարման մոդելների ներդրման վերաբերյալ։

     Եզրափակելով` նախարարը ևս մեկ անգամ շեշտել է հանրային սեկտորի հետ համագործակցության կարևորությունը, պետական կառավարման մեջ նրանց դերակատարումը և ամրագրել, որ հասարակական կազմակերպությունները հասարակական գիտակցության բարձրացման և հասունության ապահովման մեջ առանցքային դերակատարություն ունեցող յուրօրինակ օղակ են։ Նախարարը ներկաներին հավաստիացրել է, որ պատրաստ է քննարկել գործընկերների այն բոլոր տեսլականները, գաղափարներն ու մոտեցումները, որոնց արդյունքում հնարավոր կլինի հանգել ոլորտի համար արդյունավետ լուծումների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]