Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ժողովրդավարությունը Հայաստանի համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ՝ համոզմունք. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդավարությունը Հայաստանի համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում 
է, այլ՝  համոզմունք. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդավարությունը Հայաստանի համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ իր համոզմունքն է: Հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս մոտեցումները ներկայացրել է Բրյուսել կատարած այցի ընթացքում նախատեսված հանդիպումների ժամանակ:

«ԵՄ-ն երկար տարիներ ասել է, որ Արևելյան գործընկերության երկրների հետ ինքը հարաբերվում է, պայմանական ասած, «ավելին ավելիի դիմաց» բանաձևով: Ավելին վերաբերում է այն հռչակված արժեքներին, որը բոլորիս հայտնի է՝ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, անկախ դատական համակարգ և այլն: Մինչև Բրյուսել իմ կատարած այցը, եղել է հայտարարություն այն մասին, որ ԵՄ-ն պատրաստվում է Հայաստանին աջակցել ինչ-որ ձևով: Ես իմ տարակուսանքն եմ արտահայտել, որ ԵՄ-ի առաջարկած բանաձևը չի աշխատում ԵՄ-ի քաղաքականության համար: Ինձ համար տարակուսելի է այն, որ ԵՄ մի շարք գործընկերներ ինձ հետ հանդիպումներում ասում են, որ ինչպես նախկինում, այսօր էլ Հայաստանում ակնկալում են փոփոխություններ: Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում կան պաշտոնյաներ, ովքեր չեն նկատում Հայաստանում կատարվող փոփոխությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց ՀՀ վարչապետը:

Իրավիճակն ավելի պարզեցնելու համար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կոնկրետ օրինակ: Նա նշել է, որ այսօրվա կառավարությունը 2 կամ մեկ ամսում առանց որևէ հավելյալ լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան ԵՄ-ի ու Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ընթացքում տեղի է ունեցել՝ ծախսելով միլիոնավոր եվրոներ: Նոր կառավարությունն անկախ դատական համակարգ ունենալու համար մեկ շաբաթում արել է ավելին, քան նախկինում է արվել:

«Սա կարելի էր  ասել բազմաթիվ կետերի մասին:  Մենք հանուն ֆինանսական աջակցության ոչինչ չենք արել, մենք ինչ արել ենք մեր ժողովրդի տված մանդատն իրականացնելու համար է: Սա հստակ պետք է լինի ու մեր ուղերձը հղել ենք մեր գործընկերներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]