Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը բացառեց արտաքին քաղաքականության մեջ շրջադարձերի հնարավորությունը

ՀՀ վարչապետը բացառեց արտաքին քաղաքականության մեջ շրջադարձերի 
հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր կառավարությունը շարունակելու է կատարել միջազգային այն պարտավորությունները, որոնք կային դեռևս նախքան թավշյա հեղափոխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, սերտ համագործակցում ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ:

«Մենք հստակ հայտարարել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Ես որևէ ձևաչափի մասնակցություն չեմ ունեցել, որն աննախադեպ լինի մեր արտաքին քաղաքականության համար»,- նշեց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բրյուսել կատարած այցին՝ Փաշինյանն ընդգծեց, որ նախկին կառավարության ժամանակ ևս նման այցեր եղել են: Ընդ որում, նա հստակեցրեց, որ Հայաստանը մասնակցել է ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այլ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակում խաղաղապահ գործունություն իրականացնող երկրների համաժողովին:

«Հայաստանը մինչև թավշյա հեղափոխությունը ՆԱՏՕ-ի հետ համատեղ խաղաղապահ գործողություն է իրականացրել Աֆղանստանում ու Կոսովոյում, Հայաստանը պատրաստակամություն է հայտնում շարունակել այդ գործողությունները, քանի որ ես հայտարարել եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու»,- նշեց կառավարության ղեկավարը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը Եվրամիության հետ մինչև թավշյա հեղափոխությունը ունեցել է հարաբերություններ, ստորագրել է ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր, որը մինչև հեղափոխությունը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից:

Փաշինյանը նշեց, որ գուցե հիմա ամեն այցի նկատմամբ և միջազգային լրատվամիջոցները, և հայկական ու միջազգային հանրությունն ավելի մեծ ուշադրություն են դարձնում, սակայն կառավարության արտաքին քաղաքականությունը 100 տոկոսով համապատասխանում են ավելի վաղ արված հայտարարություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]