Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բիզնես Արմենիա»-ի տնօրենն իշխանափոխությունից հետո նկատում է օտարերկրյա ներդրողների հետաքրքրության աճ Հայաստանի նկատմամբ

«Բիզնես Արմենիա»-ի տնօրենն իշխանափոխությունից հետո նկատում է օտարերկրյա 
ներդրողների հետաքրքրության աճ Հայաստանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիզնես Արմենիա» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Հայաստանում իշխանափոխությունից հետո օտարերկրյա ներդրողների հետաքրքրության բարձրացում է նկատում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց՝ սակայն գործնական քայլերի համար ներդրողները դեռ սպասում են խորհրդարանական ընտրություններին:

«Հայաստանում օտարերկրյա ներդրողների կողմից հետաքրքրությունը շատացել է իշխանափոխությունից հետո: Սակայն մինչ այդ հետաքրքրությունը դառնա ներդրում, կա ակնկալիք ընտրություններից: Ցանկացած ընտրություններից առաջ ցանկացած երկրում միշտ կա ներդրողների կողմից նման վիճակ՝ հասկանալու, թե քաղաքական դաշտն ինչպես է ձևավորվելու»,-ասաց Արմեն Ավակ Ավակյանը:

Այն հարցումների քանակը, որ ստանում են արտասահմանից, միանշանակ բարձրացել է: Հուսով են, որ դա շատ շուտով կդառնա կոնկրետ ներդրում:

Այս տարվա համար «Բիզնես Արմենիա»-ն թիրախավորել է 46 մլն դոլարի ներդրում: Հիմնական ոլորտներն են արտադրությունը, վերամշակումը, թեթև արդյունաբերությունը, դեղագործությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]