1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովի մասնակիցներին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 20-ին ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովին, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևին եւ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի տարածաշրջանային և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի և Գորչակովի հիմնադրամի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով նրանց, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ գիտաժողովը դրական ազդեցություն կունենա հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման վրա:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ չպետք է սահմանափակվել ձեռք բերածով. անհրաժեշտ է հայ-ռուսական բարեկամության լավագույն ավանդույթները պահպանելով՝ ձգտել առավելագույնս օգտագործել տարբեր ոլորտներում առկա մեծ ներուժը, նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու նոր ուղիներ եւ հնարավորություններ:

Հանրապետության նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջույնի ուղերձ է հղել «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովի մասնակիցներին, որում մասնավորապես ասված է.

«Գիտաժողովի կազմակերպումը մեկ անգամ եւս վկայում է Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության փոխվստահելի ռազմավարական համագործակցության եւ այն հետագայում ավելի խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին:
Հատկանշական է, որ միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանը միտված համատեղ ջանքերը վայելում են մեր երկրների հասարակության լայն շրջանակների աջակցությունը, իսկ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել հեռանկարային նոր ծրագրեր:
Հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է եւ պետք է ինտենսիվ զարգանա՝ ի նպաստ հայ եւ ռուս ժողովուրդների շահերի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]