Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը. ՀՀ վարչապետ

Կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի 
դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի  ստեղծումը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Հեղափոխությունից առաջ ունեցել ենք տնտեսական համակարգ, որտեղ տնտեսական գործունեության առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել համախառն ներքին արդյունքի ձևավորման մեծ բաժին ստեղծել: Ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, տնտեսական ոլորներն ու գործունեության ձևերը պետք է լինեն հասանելի»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ դա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում այլևս պետք է չկարողանան գործունեություն ծավալեն այլ ոլորտներում: Դա նշանակում է, որ մյուսները նույնպես պետք է ունենան այդ հնարավորությունը:

«Հաշվի առնելով, որ քաղաքական մակարդակում այս հարցը լուծված է իմ վարչապետ դառնալու առաջին իսկ օրից, և այս խնդրի լուծման համար քաղաքական խոչընդոտներ չկան, կառավարությունը նաև իր անելիքն է համարում ժամանակ առ ժամանակ ծանոթանալ իրավիճակին, մոնիթորինգ իրականացնել, տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում: Եթե դրանք չկան կամ դանդաղ են տեղի ունենում, կառավարությունը պետք է մտածի նոր գործիքակազմեր կիրառելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը հակված է այս գործընթացն իսկապես իրականացնել հանդարտ, առանց ցնցումների՝ տնտեսական իրավիճակը չբարդացնելու համար:

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի  ստեղծմանն ուղղված ջանքերը: Ցանկացած միջազգային փորձագետ կասի, որ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ են երկու պայման՝ անկախ դատական համակարգ և կոռուպցիայի բացակայություն: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը, բնականաբար, առաջիկայում պետք է նաև ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում, այդ թվում նաև հարկային օրենսգրքում, որի մասին բազմիցս հայտարարել ենք և որի շրջանակում պետք է լուծենք փորք և միջին ձեռնարկություններին ուժ տալու, աջակցելու քաղաքական խնդիրը»,- հայտարարեց կառավարության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]