Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման զոհերի թիվը, որը տեղի Է ունեցել հունիսի 3-ին, հասել Է 125-ի: Միեւնույն ժամանակ տարերքի հարվածից հետո մինչ օրս անհայտ կորած Է համարվում 279 քաղաքացի, հուլիսի 19-ին հաղորդել Է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնի (Conred) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գվատեմալացի փորձագետները նույնականցրել են եւս չորս մարդու աճյունները, որոնց փրկարարական գործողության ժամանակ հայտնաբերել են աղետի շրջանում: Մինչդեռ, տակավին պետք Է ճանաչվի եւս 236 քաղաքացի, որոնց մարմինները գտել են ժայթքումից տուժած բնակավայրերում, նշել են Conred-ի ներկայացուցիչները: Վերջին տարիներին Ֆուեգոյի ամենահուժկու ժայթքման հետեւաքներն ազդել են 1,7 միլիոն մարդու վրա: Այն շրջանները, որոնց վրա ցեխի եւ լավայի հոսքեր են իջել, հայտարարվել են մարկանց հետագա բնակության համար ոչ պիտանի: Ժայթքման հետեւանքով լավայի եւ հրաբխային մոխրի տակ են թաղվել 186 տուն Սան Միգել Լոս Լոտես ավանում եւ եւս շուրջ 750-ը Էլ Ռոդեո, Լա Ռեյնա եւ Լա Լիբերտադ բնակավայրերում:

Ֆուեգոն, որի բարձրությունը 3,7 կիլոմետր Է, մտնում Է Գվատեմալայի տարածքում ամենաակտիվ հրաբուխների շարքը: Հրաբուխը գտնվում Է Գվատեմալա քաղաքից 40 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AFP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]