Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Արարատի նախկին մարզպետի ներգրավմամբ կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, 2018 թվականի հուլիսի 4-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ա. Սարգսյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Արարատի նախկին մարզպետ Վ. Հովակիմյանը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջում է առանձնապես խոշոր չափերով գումար:

Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում Վ. Հովակիմյանն իր հերթին հաղորդում է տվել այն մասին, որ դեռևս 2008 թվականին իր նախկին աշխատակիցներից մեկը դիմել է իրեն՝ որդուն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդելու խնդրանքով, ինչի համար պատրաստակամություն է հայտնել կաշառք տալ:

Այդ կապակցությամբ հանդիպել է Ա. Սարգսյանին, ով ընդունել է տվյալ անձին ՃՈ ծառայությունում աշխատանքի ընդունելու համար կաշառքի առաջարկը, տեղում ստացել է կաշառքի գումարը և խոստացել կազմակերպել աշխատանքի ընդունման գործընթացը, սակայն խոստումն այդպես էլ չի կատարել, իսկ գումարը չի վերադարձրել:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ