Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափման համար կպահանջվի ավելին, քան մի քանի ամիսը. Փոմպեո

ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափման համար կպահանջվի ավելին, քան մի քանի ամիսը. Փոմպեո

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի միջուկազերծումն զգալի ժամանակ կզբաղեցնի: Այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հուլիսի 19-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հյուսիսկորեացիները հավաստել են իրենց կողմնակցությունն այն հանձնառությանը, որը (երկրի առաջնորդ) Կիմ Չեն Ունն ստանձնել Է Թրամփի հետ կայացած հանդիպմանը: Ոչ ոք պատրանքներ չի տածում այն բանի առիթով, թե դա (ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափումը) տեղի կունենա շաբաթներ կամ ամիսներ անց: Այդ նպատակին հասնելու համար ժամանակ կպահանջվի»,- արձանագրել Է Փոմպեոն, որը, սակայն, չի ճշտել կոնկրետ ժամկետները: Նա նաեւ կրկնել Է ԱՄՆ-ի նախագահի խոստումը, որ Կորեական թերակղզու լիակատար եւ ստուգման ենթակա միջուկազերծման դեպքում ԿԺԴՀ-ի ժողովրդին «պայծառ ապագա Է սպասում»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջորդ Կիմ Չեն Ունը հունիսին Սինգապուրում կայացած հանդիպման արդյունքներուվ ստորագրեցին համատեղ փաստաթուղթ: Այնտեղ, մասնավորապես, Փհենյանը հայտարարել Է Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծում հանձն առնելու պատրաստակամության մասին, իսկ Միացյալ Նահանգները պարտավորվել Է ի պատասխան ԿԺԴՀ-ին տրամադրել անվտանգության երաշխիքներ: Կողմերի մտադրությունները Սինգապուրի գագաթնաժողովի ամփոփիչ պաշտոնական հաղորդագրության մեջ չեն կոնրետացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]