Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրպայի լիգա. «Գանձասար-Կապան»-ը հաղթանակ տարավ, սակայն բախտը ժպտաց լեհական ակումբին

Եվրպայի լիգա. «Գանձասար-Կապան»-ը հաղթանակ տարավ, սակայն բախտը ժպտաց 
լեհական ակումբին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպահի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Գանձասար-Կապանը» Երևանում 2:1 հաշվով առավելության հասավ լեհական «Լեխ»-ի նկատմամբ, սակայն, ցավոք չկարողացավ դուրս գալ հաջորդ փուլ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կապանյան թիմը հանդիպումը սկսեց ակտիվ խաղով և գրոհներով: Առաջին կեսում Աշոտ Բարսեղյանի սաները կարող էին մի քանի անգամ դառնալ գոլի հեղինակ, սակայն ամեն անգամ հարվածը կամ շեղ էր ընթանում, կամ փրկում էր լեհական ակումբի դարպասապահը:

Երկրորդ կեսում «Գանձասար-Կապան»-ը երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Հիանալի գոլերի հեղինակներ դարձան Լուբամբո Մուսոնդան և Գեղամ Հարությունյանը: Հանդիպման վերջին վայրկյաններին «Լեխ»-ի ֆուտբոլիստները կարողացան գոլի հեղինակ դառնալ ու դուրս գալ հաջորդ փուլ:

Գոլից անմիջապես հետո հնչեց մրցավարի եզրափակիչ սուլիչը: Կապանյան ակումբը հաղթեց 2:1 հաշվով, բայց դուրս մնաց պայքարից:

Առաջին խաղում հայկական թիմը մրցակցի հարկի տակ պարտվել էր 0:2 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]