1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վերին Գետաշեն համայնքի ամբուլատորիայի տնօրենը շտապօգնության կանչեր իրականացնելու փոխարեն յուրացրել է 1 միլիոն դրամից ավելի գումարի բենզին

Վերին Գետաշեն համայնքի ամբուլատորիայի տնօրենը շտապօգնության կանչեր 
իրականացնելու փոխարեն յուրացրել է 1 միլիոն դրամից ավելի գումարի բենզին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բուժ. ամբուլատորիայի տնօրեն Արսեն Ղուկասյանը պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող «ԳԱԶել» մեքենայով շտապօգնության կանչեր իրականացնելու համար 2015-2018 թվականների ընթացքում ստացել է մեկ միլիոն դրամից ավելի գումարի բենզին, սակայն վառելիքն ըստ նպատակի չի օգտագործվել, այլ յուրացվել է տնօրենի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է նաև, որ այդ նույն ժամանակահատվածում ամբուլատորիայում որպես վարորդ գրանցված անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ ստացել են, որի արդյունքում էլ պետությանը պատճառվել է խոշոր չափի՝ մոտ երկու միլիոն 760 հազար դրամի վնաս:

Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]