1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Օպերային թատրոնը հյուրախաղերի կմեկնի նորացված բեմադրություններով

 Օպերային թատրոնը հյուրախաղերի կմեկնի նորացված բեմադրություններով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարբեր օպերային ներկայացումներով կհյուրընկալվի Ռուսաստանում, Դուբայում, Քուվեյթում և այլ երկրներում: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնը հրավեր է ստացել «Գայանե» բալետը ներկայացնել Մեծ թատրոնի բեմում. Բալետային խումբը իր հետ կտանի նաև Մինաս Ավետիսյանի վրձնով ստեղծված բոլոր դեկորացիաները: Դա շատ նշանակալի և կարևոր իրադարձություն է, քանի որ մեր բալետի թատերախումբը հանդես չի եկել Մեծ թատրոնում 1975 թվականից ի վեր:

Օգոստոսին նախատեսվում է նաև Չուխաջյանի «Կարինե« օպերետի առաջնախաղը: «Սեպտեմբերին Դուբայի օպերային թատրոնում ցուցադրելու ենք «Կարմեն»-ի արդիականացված տարբերակը և «Կախարդական ֆլեյտա»-ի նոր բեմադրությունը: Շատերը հարցնում են, թե ինչու հյուրախաղերի չենք տանում «Կարմեն»-ի նախկին բեմադրությունը: Մեր թատրոնում թատերական պլունժերներ (բեմահարթակը բարձրացնող մեխանիզմներ, խմբ.) ենք օգտագործում , որոնք չկան Դուբայի բեմահարթակում, ուստի ամբողջովին փոխել ենք ներկայացումը: Այդ ամենն արվել է ընկերներիս աջակցությամբ, թատրոնը գումար չի վճարել նոր բեմադրության համար»,- նշեց Օրբելյանը:

Սեպտեմբերի վերջին թատերախումբը կմեկնի Քուվեյթ, որպեսզի օպերային ներկայացմամբ հանդես գա այնտեղի նոր կառուցված օպերայի շենքում: Կներկայացնեն «Կախարդական ֆլեյտա»-ի առաջին բեմադրությունը: Հյուրախաղերից վերադառնալով` օպերային թատրոնը նոր թատերաշրջանը կբացի Ժ. Մասնեի «Մանոն» օպերային ներկայացմամբ:

Անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարության օպերային թատրոնին ցույց տրվող աջակցությանը` Օրբելյանն ասաց, որ նախարարությունը օժանդակել է իրենց Դուբայի հյուրախաղերին:

Օրբելյանն ասաց, որ իր օպերային թատրոնում աշխատանքի ժամանակ Հայաստան է հրավիրել հայազգի հրաշալի երգիչների` Կարինե Բաբաջանյանին, Լիաննա Հարությունյանին և այլոց, որոնք աշխատում են արտերկրում, բայց ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ հանդես չեն եկել հայրենիքում: Օրբելյանը շեշտեց` պատրաստվում է նաև մանկական ներկայացումներ բեմադրել. այդպես կմեծանա հետաքրքրությունն օպերային արվեստի նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]