Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բելառուսի կողմից «Պոլոնեզ»-ների վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

Բելառուսի կողմից «Պոլոնեզ»-ների վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ 
Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-բելառուսական հարաբերությունների հարցում  մեծ խնդիր է համարում Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ վարչապետը նշել է euroradio.fm-ին տված հարցազրույցում:
«Մենք լավ հարաբերություններ ունենք Բելառուսի հետ, բայց կարծում եմ, որ մենք մեծ պոտենցիալ ունենք ու պետք է այն իրացնենք։ Իհարկե, մենք անհանգստություն ունենք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ, և դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար։ Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ։ Եվ գիտե՞ք, խնդիրը սրվում է նրանով, որ Հայաստանն ու Բելառուսը ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական գործընկերներ են։ Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են այն փաստից, որ Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը նշել է, թե գիտի, որ ՀՀ վարչապետը և Հայաստանի մյուս պաշտոնյաները փորձում են Մինսկին ու անձամբ Լուկաշենկոյին համոզել՝ այլևս զենք չվաճառել Ադրբեջանին։ Նա հետաքրքրվել է Փաշինյանից՝ ի՞նչ է կարծում, կստացվի՞։
Ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է. «Կարծում եմ՝ սխալ է ասել, որ մենք փորձում ենք համոզել։ Մենք բացատրում ենք այդ հարցի շուրջ մեր դիրքորոշումը։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Բելառուսի շահերին ու հույս ունենք, Բելառուսն էլ հարգանք կցուցաբերի Հայաստանի շահերի նկատմամբ։ Ցավոք, մեզ համար այդպիսի գործունեությունն անընդունելի է, և ես ուզում եմ այդ մասին ուղիղ ասել»։
2018 թվականի հունիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել էր Ադրբեջանի  պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը, և ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում էին բելառուսական արտադրության «Պոլոնեզ»-ները: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]