Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանկական մահացության դեպքերը գնալով նվազում են. նախարար

Մանկական մահացության դեպքերը գնալով նվազում են. նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մանկական մահացության դեպքերը գնալով նվազում են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարը՝ անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված մահացության մի քանի դեպքերին: Նա շեշտեց, որ մանկական և մայրական մահացության դեպքերը նախարարության ուշադրության կենտրոնում են: «Մանկական և մայրական մահացությունը ընդհանրապես երկրի առողջապահական  համակարգի ամենակարևոր ցուցիչներից է, և միշտ մեր ուշադրության կենտրոնում է. ուսումնասիրում ենք ցանկացած նման դեպք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մանկական մահացությունը՝ թե մինչև 1, թե մինչև 5 տարեկանի դեպքում շարունակաբար իջնում է: «2017 թվականին մենք ունեցել ենք 308 մահվան դեպք՝ մինչև 1 տարեկան երեխաների դեպքում, և 350 մահվան դեպք՝ մինչև 5 տարեկան երեխաների դեպքում: Եթե 300-ը բաժանենք 365 օրվա, որքան էլ որ ցավալի է, համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է: Դրանք մասնագետների կարծիքով հիմնականում այն դեպքերն են, երբ ոչ մի կերպ հնարավոր չի լինում փրկել»,-հավելեց նախարարը։

Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ ըստ կիսամյակային տվյալների այդ ցուցանիշը գնալով բարելավվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am