1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսական միավորման ԲՄՊ-2-ի անձնակազմը դարձավ «լավագույնը» Հայաստանի զորավարժարանում

Ռուսական միավորման ԲՄՊ-2-ի անձնակազմը դարձավ «լավագույնը» Հայաստանի զորավարժարանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական միավորման ԲՄՊ-2 հետեւակի մարտական մեքենայի անձնակազմի զինծառայողները դարձան «լավագույնները» ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության մոտոհրաձիգների թվում «Ալագյազ» բարձրլեռնային զորվարաժարանում անցկացված դաշտային վարժվածության մրցույթի արդյունքներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցույթի պայմաններով ԲՄՊ-2-ի անձնակազմերը հաղթահարեցին արգելքները մեծ բարդության ուղեգծում, ծրագրված կրակոցներով խոցեցին հայտնվող եւ շարժվող թիրաները 900-ից մինչեւ 2200 մետր հեռվությունների վրա: Անձնակազմերն իջան մեքենաներից եւ կատարեցին 5 կիլոմետր ցատկ-ռազմերթ՝ հաղթահարելով շուրջ 30 խոչընդոտներ, ինչից հետո ավտոմատով, գնդացրով եւ նռնականետով խոցեցին թիրախները:

«Երկու երկրների ԲՄՊ-2-ի անձնակազմերի մրցումներն անցկացվում են մոտոհրաձգային ստորաբաժանումների պլանային մարտական պատրաստության շրջանակներում եւ ներառում են կտրտված տեղանքով խոչընդոտների հաղթահարմամբ ռազմական տեխնիկայի վարման, ցուցակային հրազենով եւ մարտական մեքենաների սպառազինությամբ հրաձգության եւ կրակային, հատուկ եւ ֆիզիական պատրաստության համալիր վարժություններ՝ օգտագործելով դասակների պատրաստման առաջավոր փորձը»,- պատմեց մրցույթի գլխավոր մրցավար ռուսական միավորման հրամանատար գնդապետ Վլադիմր Ելկանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]