Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանն 5 րոպեում 5 մլն դոլար է վաստակել իր նոր օծանելիքի վաճառքից առանց գովազդի վրա գումար ծախսելու

Քիմ Քարդաշյանն 5 րոպեում 5 մլն դոլար է վաստակել  իր նոր օծանելիքի վաճառքից 
առանց գովազդի վրա գումար ծախսելու

 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 37-ամյա հայազգի դերասանուհի, մոդել Քիմ Քարդաշյանը իր կողմից թողարկված  Kimoji Vibes, Kimoji Cherry և Kimoji Peach օծանելիքների վաճառքից 5 րոպեում 5 միլիոն դոլար է վաստակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը, ամենատպավորիչն այն է, որ Քիմը ոչ մի դրամ չի ծախսել օծանելիքները գովազդելու վրա, փոխարենն օգտագործելով սոցիալական մեդիայի ուժը: Նա օծանելիքների մասին պատմել է Instagram-ում, ինչպես նաև խնդրել է մտերիմ ընկերուհուն՝ դերասանուհի Դրյու Բերիմորին, գովազդի հարցում օգնել իրեն:
Օծանելիքներից յուրաքանչյուրը վաճառվել է 45 դոլարով:

Սա առաջին անգամ չէ, որ Քարդաշյանը մի քանի րոպեում մեծ  գումար է աշխատում: Նախորդ տարի Քարդաշյանն իր օծանելիքի վաճառքից մեկ օրում 14 մլն դոլար էր վաստակել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]