Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բերդ քաղաքում քարաթափում է եղել. Ճանապարհի երթևեկելի հատվածից քարերն արդեն հեռացված են

Բերդ քաղաքում քարաթափում է եղել. Ճանապարհի երթևեկելի հատվածից քարերն 
արդեն հեռացված են

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի փողոցներից մեկում քարաթափում է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«911» ծառայությանը տեղեկությունը ստացել է հուլիսի 19-ին, ժամը 10:09-ին:

Բերդի Ռոմանոս Մելիքյան փողոցում «Կարմիր քար» կոչվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Փրկարարները քարերը (0.7 և 1.5 խմ) հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]