Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՊԵԿ-ին կտրամադրի մինչև 500 հազար եվրոյի դրամաշնորհ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՊԵԿ-ին կտրամադրի մինչև 500 հազար 
եվրոյի դրամաշնորհ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին որոշման նախագծին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, 2016թ. նոյեմբերի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 01 D» 40 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկային համաձայնագրի շրջանակներում 2018թ. մարտի 30-ին ստորագրվել է թիվ CAM 1007 02 E ֆինանսավորման համաձայնագիրը:

Դրանով  նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500 հազար եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագիրը ֆինանսավորելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]