Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԱԷԿ-ում պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի 1-ին

ՀԱԷԿ-ում պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները 
կավարտվեն օգոստոսի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը քննարկեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ-ում` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայություններն անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ «ՀԱԷԿ»-ում հունիսի 1-ից սկսվել են  2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները (ՊՆՎ), որի ավարտը նախատեսված է մինչև 2018թ. օգոստոսի 1-ը: «ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արթուր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ՀԱԷԿ-ի գնումների գործընթացով և նշեց, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում այս ուղղությամբ որոշ հարցեր դեռևս բաց են մնացել:  Նա առաջարկեց որոշմանը հավանություն տալ լրացուցիչ քննարկումից հետո միայն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]