1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կանադայի ծովուժը ՆԱՏՕ-ի միավորումում մարտական նավերի շրջափոխում կկատարի Միջերկրական ծովում

Կանադայի ծովուժը ՆԱՏՕ-ի միավորումում մարտական նավերի շրջափոխում կկատարի Միջերկրական ծովում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի ռազմածովային ուժերի HMCS Ville de Quebec ֆրեգատը Միջերկրական ծովում մարտական հերթապահությունում կփոխարինի HMCS St. John’s ֆրեգատին, որը վերջին կես տարում այստեղ Է գտնվում ՆԱՏՕ-ի միավորումների կազմում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին այս մասին հայտնել են Կանադայի ազգային պաշտպանության նարարությունում: «HMCS Ville de Quebec-ն այսօր դուրս եկավ Հալիֆաքսի (Նոր Շոտլանդիայի նահանգ) գրանցման նավահանգստից մասնակցելու համար Reassurance գործողությանը («Հավաստիացում», ենթադրում Է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում կանադացի զինորականների մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին) մասնակցելու համար»,- ճշտել են գերատեսչությունում:

Կանադան սկսել Է ակտիվորեն իր նավերը Եվրոպա ուղարկել 2014 թվականին Ուկրիայի ճգնաժամն սկսվելուց հետո: Մասնավորապես, Արեւելյան Եվրոպայում կանադական CF-18 կործանիչներ են տեղաբաշխվել ՆԱՏՕ-ի մի քանի ռազմակայաններում, կանադացի զինվորական հրահանգիչներն այժմ ուսուցանում են ուկրաինացի զինվորներին, իսկ Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակը գտնվում կանադացի զինվորականների ղեկավարման ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]