1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արթուր Վանեցյանի կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցը քննարկվում է

Արթուր Վանեցյանի կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցը քննարկվում 
է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մտածում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցի շուրջ: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ այն քննարկվում է, հիմա չի ասի, թե կհրաժարվի այդ պաշտոնից: «Առաջիկա օրերին կտեղեկացնենք այդ մասին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ԱԱԾ տնօրենը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես եղավ, որ իր պաշտոնը վայր դնել չցանկացող ՀՖՖ ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանկարծ հայտարարեց, որ պատրաստ է այն զիջել, ինչին ի պատասխան Արթուր Վանեցյանն հորդորեց հարցը տալ հենց Հայրապետյանին:

Իսկ այն, որ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնը վայր կդնի սեպտեմբերին, ըստ Վանեցյանի, կապված է ՀՖՖ կարգավիճակի փոփոխության հետ: «Ես որքանով տեղեկացված եմ, ֆեդերացիայում փոփոխություններ են իրականացվում, կարգավիճակն է հստակեցվում՝ իրավաբանական անձանց միությունից այն դառնում է հասարակական կազմակերպություն: ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ կապված ժամկետներ կան, որից հետո կկայանան նախագահի նոր ընտրություններ, դա սեպտեմբերի 10-15 ժամանակահատվածում է»,-ասաց ԱԱԾ տնօրենը:

Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսներում ԱԱԾ կողմից ստուգումներին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ այդպիսի գործողություններ տեղի չեն ունեցել: ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, որ որևէ բանով կաշկանդված չեն եղել դա անելու: «ԱԱԾ-ն աշխատում է բոլոր ուղղություններով, անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից ու անունից, եթե մենք ստացանք ստույգ օպերատիվ տվյալներ օրինախախտումների մասին, իրականացնելու ենք համապատասխան գործողություններ»,-նշեց նա:

Լրագրողի հարցադրմանը, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը համաձայնել է վայր դնել ՀՖՖ նախագահի պաշտոնը միայն թե ԱԱԾ-ն ստուգումներ չիրականացնի, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չի կարող լինել այդպիսի բան»:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]