Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դատարանը մերժեց Լուլա դա Սիլվայի թեկնածությունն անօինական ճանաչելու հայցը. Globo

Դատարանը մերժեց Լուլա դա Սիլվայի թեկնածությունն անօինական ճանաչելու հայցը. Globo

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Բարձրագույն ընտրական դատարանը մերժել Է երկրի՝ դատապարտված նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի՝ հոկտեմբերին բարձրագույն պետական պաշտոնի համար վերստին իր թեկնածությունը քվեարկության դնելու հնարավորությունը վաղօրոք մերժելու պահանջով հայցը: Ինչպես հուլիսի 18-ին հաղորդել Է Globo հեռուստաալիքը, համապատասխան վճիռը կայացրել Է դատարանի նախագահ Ռոզա Վեբերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահի պաշտոնին վերստին հավակնելուն Լուլա դա Սիլվային արգելելու պահանջով հայցը դատարանում հարուցել Էին «Ազատ Բրազիլիա» (MBL) աջ հասարակական շարժման ներկայացուցիչները: Նրանք իրենց դիմումը հիմնավորել Էին այն բանով, որ պետության նախկին ղեկավարը կոռուպցիայի մեջ մեղավոր Է ճանաչվել երկրորդ ատյանի դատարանի կողմից: Բրազիլական օրենսդրության համաձայն՝ դա արգելք Է ուրեւիցե պաշտոնի որպես թեկնածու ընտրությունների մասնակցության համար:

Սակայն դատավորը համարել Է, որ չի կարող այս կամ այն թեկնածությունն անօրինական ճանաչել մինչեւ դրա գրանցումը: «Դիմումն ստացվել Է ոչ դրա համար օրենսդրությամբ սահմանված ժամկետին»,- նշել Է Վեբերը վճռի տեքստում: Բրազիլիայի նախագահի պաշտոնի թեկնածուների գրանցումը կբացվի ամենամյա կուսակցական համագումարների ավարտից հետո, որոնք կսկսվեն հուլիսի 20-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 15-ը: Լուլա դա Սիլվան կոռուպցիայի գործով սկսել Է պատիժը կրել ապրիլի 7-ին:

Նա դարձել Է Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, որը բանտրակվել Է քրեական դատավարության արդյունքներով: Հունվարի վերջին վերաքննիչ դատարանը հաստատել Է քաղաքական գործչի գործով մեղադրական դատավճիռը՝ նրան նշանակված բանտարկության ժամկետն ինը տարի վեց ամսից ավելացնելով մինչեւ 12 տարի եւ մեկ ամիս: Ըստ որում, սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ Լուլա դա Սիլվան ընտրարշավի ֆավորիտն Է ի հեճուկս վճռի եւ բանտարկության: Բրազիլիայում ընդհանուր (նախագահական, խորհրդարանական եւ նահանգապետական) ընտրությունները կկայանան հոկտեմբերի 7-ին: Եթե հաղթողներին որոշելու համար պահանջվի երկրորդ փուլ, այն տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]